Իվանկա Թրամփն աջակցել է Սիրիան հրթիռակոծելու մասին հոր որոշմանը


13:14 , 8 ապրիլ, 2017

Ivanka-Trump-789399Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, աջակցել է Սիրիան հրթիռակոծելու  մասին հոր որոշմանը և հայտարարել, որ հպարտանում է նրանով. այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Ժամանակները, որոնցում մենք ապրում ենք, պահանջում են բարդ որոշումներ։ Հպարտանում եմ իմ հորով՝ մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործություններն ընդունելուց հրաժարվելու համար»,- ասված է գրառման մեջ: