Պետբյուջեն անցնում է նվազեցումների. 2.3 մլրդ դրամի խնայում՝ երկու ամսում


12:53 , 8 ապրիլ, 2017

Հաշվի առնելով համապատասխան գերատեսչության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանի պետական բյուջեի ընթացիկ ծախսերը 2017 թվականի առաջին երկու ամիսներին կազմել են 163.9 մլրդ դրամ` 55.2 տոկոսով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը:

Այս տարվա արդյունքը համեմատելով 2016 թվականի նույն ժամանակաշրջանի հետ՝ կգանք այն եզրակացության, որ 2017-ին հաջողվել է ծախսերը նվազեցնել1.4 տոկոսով կամ 2.3 մլրդ դրամով: Դա հիմնականում պայմանավորված է եղել նյութերի ձեռքբերման և սուբսիդիաների գծով ծախսերի նվազմամբ: