Թուրքիայում նորընտիր քաղաքապետը հետ է վերցրել հաշմանդամներին տրամադրված սայլակները


04:51 , 8 ապրիլ, 2017

Image resultOperativ.am֊ը գրում է․

Վանի քաղաքապետին ձերբակալելուց հետո պետության կողմից որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված քաղաքապետը նախկին քաղաքապետի ՝  հաշմանդամներին տրամադրված սայլակները: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով թուրքական BirGun-ին:

Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Վանում ապրող և երկու ոտքերից զրկված Աբդուլմեջիթ Քյուլթերը նշել է, որ օրեր առաջ քաղաքապետարանից այցելել են իրեն և վերցրել նախկին քաղաքապետի կողմից իրեն տրված անվասայլակը։ Նա շեշտել է, թե իրենից անվասալյակը վերցնողները պարզաբանել են, որ պետության կողմից նշանակված ժամանակավոր քաղաքապետի հրահանգներն են կատարում։