Ապրիլի 7. երաժշտական անակնկալ՝ քաղաքային տրանսպորտում


18:06 , 7 ապրիլ, 2017

 Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ մայրաքաղաքում կազմակերպվող ու ավանդական դարձած տոնական միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել քաղաքային տրանսպորտում:

«Ուրախ տրոլեյբուսն» ու «Ուրախ ավտոբուսը» ուղերթի ընթացքում կանանց ու աղջիկներին դիմավորել է կենդանի երաժշտությամբ:
Տրոլեյբուս և ավտոբուս բարձրացող, ինչպես նաև կանգառասրահներում իրենց երթուղուն սպասող բոլոր կանանց ու աղջիկներին երիտասարդ կամավորները փոխանցել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները:
Հաճելի անակնկալից շոյված ուղևորուհիները նկատել են, որ ամեն տարի կանանց տոների առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող անակնկալները ոչ միայն տոնական տրամադրություն են ստեղծում, այլև տոնական օրերն են դարձնում հիշարժան: