Lragir.am-ը գրում է.
BBC-ն, հղում անելով Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքին, տեղեկացրել է, որ թիմի նախկին լեգենդար հարձակվող Էնդի Քոուլին երիկամի փոխպատվաստում են արել:
-Բուժման ընթացքում Քոուլը որոշ ժամանակով պետք է հրաժարվի թիմի դեսպանի իր գործից: Ֆուտբոլիստն ու իր ընտանիքը ցանկանում են շնորհակալություն հայտնել Յունայթեդին և ֆաներին աջակցության համար: Քոուլը նաև ցանկացել է, որպեսզի բուժումն անցնի անաղմուկ և պահպանվի իր անձնական տարածքը,-գրել է պարբերականը:
Հիշեցնենք, որ Էնդի Քոուլը համարվում է Անգլիայի բազմակի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր (1999):