Իրանը դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածները


12:57 , 7 ապրիլ, 2017

Իրանը դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներըBarometer.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածները: Ինչպես հաղորդում է իրանական "ԻՌԻԲ" լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:

"Իրանի Իսլամական Հանրապետությունը, լինելով քիմիական զենքից ամենաշատ վնաս կրած երկրներից մեկը, դատապարտում է քիմիական զենքի կիրառումը, սակայն միևնույն ժամանակ դատապարտում է այդ հանգամանքը որպես պատրվակ օգտագործելով միակողմանի վտանգավոր գործողություններ իրականացնելու քայերը":

Նրա կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն "ահաբեկիչների դիրքերը և Էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում":