Վահագն Վերմիշյանը թողել է պաշտոնը Ռուսաստանում՝ Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկից հետո


11:55 , 7 ապրիլ, 2017

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքել է պաշտոնը: Սեփական ցանկության համաձայն՝ հեռանալու մասին Վերմիշյանի հայտարարությունը ապրիլի 3-ին ստորագրվել է նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուդարինի կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, РИА57-ի տեղեկություններով`Վերմիշյանը հեռացել է Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Հայաստանից բարձր պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկ ստանալուց հետո: Մանրամասները չեն հստակեցվում:

Վահագն Վերմիշյանը ծնվել է Ստեփանավանում: 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: