ԱՄՆ-ը թևավոր հրթիռներ է արձակել սիրիական բազայի ուղղությամբ (Video)


09:30 , 7 ապրիլ, 2017

Միջերկրական ծովում ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին։ Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, Tomahawk տեսակի մոտ 50 հրթիռներ արձակվել են Հոմս քաղաքի շրջանում գտնվող սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հենց այդ ավիաբազայից երեքշաբթի առավոտյան սիրիական ավիացիան հարված էր հասցրել Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք։ Այդ հարձակման զոհն էին դարձել մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։

ԱՄՆ-ն նախապատրաստվող ռազմական գործողության մասին նախազգուշացրել էր մի շարք երկրների, որոնց թվում Ռուսաստանը չի մտնում. հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի անանուն աղբյուրին։