Հնդկական ջունգլիներում 8-ամյա աղջիկ-մաուգլի են հայտնաբերել (Photo, video)


02:51 , 7 ապրիլ, 2017

Հնդկաստանի հյուսիսում գտնվող ջունգլիներից մեկում կապիկների հետ ապրող աղջկա են են հայտնաբերել: Նրան գտել են ոստիկանները՝ Կատարնիագհան արգելոցի տարածքում:

8-ամյա աղջնակը հյուծված էր, առանց հագուստի: Նրա տեղափոխման ժամանակ ջունգլիի կապիկները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը: Աղջիկը նույնպես դիմադրություն է ցույց տվել: Նա սնվում էր գետնից, խոսել չգիտեր և քայլում է չորեքթաթ:

Ներկայումս փորձում են պարզել հնդկական «Մաուգլիի» ինքնությունը․