Տեղական ինքնակառավարման ինստիտուտները պետք է ունենան արդյունավետ կառավարում: Հայաստանում մոտ մեկ ամիս է, ինչ գործում է Տարածքային կառավարման հատուկ վերլուծական կենտրոնը, որի նպատակն է մարզերում ֆինանսական գործունեության վերլուծությունը, մոդելավորումը և համեմատությունը:
Այդ նպատակով գործադիր մարմինը հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչությանը՝ մեկ շաբաթվա ընթացքում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել դրանց քննարկումը: