Շատ ընտրողների դեպքում վերահսկողության մեխանիզմը չի գործել


14:34 , 6 ապրիլ, 2017
Картинки по запросу հովսեփ խուրշուդյան31/25 տեղամասում Ժառանգության նշանակած հանձաժողովի անդամն ասում է, որ տեխնիկական սարքի կողմից տպված եւ ընտրողներին տրված կտրոնների շուրջ 30 տոկոսը աստղանիշով են, այսինքն, ինչպես տրվում է բացատրության մեջ, «ընտրողներ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները տեխնիկական սարքավորման մեջ ստեղնաշարհով ներմուծելու միջոցով»: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ այդքան ընտրողի դեպքում վերահսկողության այս մեխանիզմը չի գործել: Առայժմ պարզապես արձանագրենք որպես փաստ: