Արվեստի արտահանման «դաբլ» աճը


12:12 , 6 ապրիլ, 2017

Картинки по запросу տնտեսական աճՈւսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները՝ կարող ենք փաստել, որ Հայաստանից 2017 թվականի հունվար­-փետրվար ամիսներին արտահանվել են 209,9 հազար դոլարի արվեստի ստեղծագործություններ:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 102,2 հազար դոլարի արվեստի ստեղծագործություններ: Փաստացի՝ այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդին 2,1 անգամ: