«Առավոտ». Պետության ղեկավարի և նրա մերձավորների անձերը պայմանավորված են պետության հանդեպ մեր վերաբերմունքով


10:15 , 6 ապրիլ, 2017
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Ես չեմ կարող մարդկանց համոզել, որ իրենց վարքը, իրենց վերաբերմունքը պետության հանդեպ պայմանավորված չէ պետության ղեկավարի և նրա մերձավորների անձով։ Որ հակառակը՝ այդ անձինք են պայմանավորված պետության հանդեպ մեր վերաբերմունքով։ Պետականը կամ պարզապես ուրիշինը մեծամասնության համար «թշնամու մալ է»՝ հիշո՞ւմ եք, մեր մեծերն էին մեզ այդպես կշտամբում, երբ մենք անզգույշ էինք վարվում որևէ իրի հետ՝ «ի՞նչ է, թշնամու մա՞լ է», այսինքն՝ թշնամու ապրա՞նք է։ Քանի այդպես է, մենք կունենանք «համապատասխան»  պետություն։
 
Միջին վիճակագրական հայաստանցին, ի պատիվ իրեն, պատրաստ է կյանքը տալ հանուն հայրենիքի։ Նույն հայաստանցին պատրաստ չէ ծխախոտի մնացորդը գցել աղբարկղի մեջ։ Որովհետև կյանքը դու տալիս ես մի անգամ։ Իսկ ծխախոտի մնացորդը ստիպված   ես  գցել  ամեն  օր։   Ամեն  րոպե»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։