Հայաստանից 2017 թվականի առաջին երկու ամսում արտահանվել են 41 մլն 621,5 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
Հետևելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին` կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց արտահանման
ծավալը կազմել էր 37 մլն 639,4 հազար դոլար: Փաստացի՝ այս տարվա արդյունքները գերազանցում են նախորդին 10,6 տոկոսով: