Վրաստանից Երևան օդային տաքսիներ կթռչեն


13:42 , 5 ապրիլ, 2017

King-Air-C90GTx-copyAraratnews.am-ը գրում է.

Adjara group hospitality ընկերությունը ներքին և միջազգային փոխադրումների համար օդային Aviator տաքսի է գործարկել. հաղորդում է Georgia Online-ը:

Նոր Beechcraft King Air® C90GTx օդանավը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի բոլոր օդանավակայաններ և կովկասյան տարածաշրջան, այդ թվում՝ Երևանի, Տրապիզոնի, Ստամբուլի, Բաքվի և այլ քաղաքների օդանավակայաններ: Հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել իր օդանավների պարկը:

Օդանավը նախատեսված է 5 ուղևորի համար և հագեցած է ժամանակակից սարքերով: Թռիչքի ընթացքում կապահովվեն ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը, ինչպես նաև բիզնես կարգի պահանջները: