Մարիա Գայդարը նշանակվել է Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնում


12:42 , 5 ապրիլ, 2017

10898Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր խորհրդական է նշանակել Մարիա Գայդարին. հաղորդում է Ria.ru-ն:

Հրամանագիրը ստորագրվել է մարտի 28-ին, որը հրապարակված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Լրագրող, քաղաքական և հասարակական գործիչ Մարիա Գայդարը հայտնի քաղաքական գործիչ Եգոր Գայդարի դուստրն է: 2009-2011-ին զբաղեցրել է Կիրովսկի մարզի փոխնահանգապետի պաշտոնը: 2016-ին Գայդարը հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից: