Ամերիկացիները պահանջում են, որպեսզի Մելանյա Թրամփը տեղափոխվի Սպիտակ տուն


03:49 , 5 ապրիլ, 2017

Մելանյա, գնա տուն։ Խոսքը Սպիտակ տան մասին է։ Ամերիկացիներն արդեն կես միլիոն ստորագրություն են հավաքել եւ երկու պայման դրել Մելանյա Թրամփի առջեւ, ով չի ցանկանում երեխայի հետ տեղափոխվել Սպիտակ տուն, այլ շարունակում է ապրել Նյու Յորքում՝ ամուսնու կառուցած երկնաքերում։ Կա՛մ վերջնականապես տեղափոխվիր այնտեղ, որտեղ աշխատում է նախագահ ամուսինդ, կա՛մ ինքդ փոխհատուցիր քո եւ երեխայի անվտանգությունն ապահովելու հետ կապված ծախսերը՝ օրական 140 հազար դոլարից ավելի է նստում, մենք չենք պատրաստվում դրա համար վճարել, ասում են ամերիկացի հարկատուները։