Սաուդյան Արաբիա կատարած այցելելության ժամանակ Թերեզա Մեյը գլխաշոր չի կրել (Photo, video)


03:17 , 5 ապրիլ, 2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սաուդյան Արաբիա կատարած այցելության ժամանակ գլուխը գլխաշորով չի ծածկել։

Բրիտանիայի վարչապետը մուգ կապույտ կոստյումով էր, որը փակում է դաստակներն ու սրունքները՝ այդ մուսուլմանական երկրում կանանց համար ընդունված խիստ դրես-կոդի համաձայն։ Այդուհանդերձ, Մեյը գլխաշոր չուներ, չնայած Բրիտանիայի ԱԳՆ արարողակարգում նշված է, որ «կինը պետք է պահպանողական ոճի, ազատ հագուստով կամ աբայայով լինի, նաև գլխաշորով»։