6 սխալ ինտիմ հիգիենայի ժամանակ, որ անում են շատ կանայք


00:30 , 5 ապրիլ, 2017
Ինտիմ հիգիենայի 6 սխալ, որ անում են շատ կանաք:

Image result for undergarment

1. Շարժման ուղղությունը

Ինտիմ հիգիենայի ժամանակ այն պետք է լինի «դիմացից հետ», ոչ մի դեպքում հակառակը: Հետանցքում բակտերիաներ կան, որոնք, հեշտոցում հայտնվելով, կարող են հիվանդությունների պատճառ դառնալ:

2. Օծանելիք

Ինտիմ մասերի համար ամենաճիշտ միջոցները անհոտներն են: Ագրեսիվ բուրավետ նյութեր օգտագործելու դեպքում լվանում եք օգտակար բակտերիաները և քանդում եք միկրոֆլորան:

3. Շիթի տակ

Շատ կարևոր է: Երբեք ջրի շիթը մի ուղղեք հեշտոցի մեջ: Այն լվանում է պաշտպանիչ բակտերիալ շերտը, որը բնական խոչընդոտ է վարակների դեմ:

4. Սնունդ

Ինտիմ մասերի հոտը մեծապես կապված է մեր սննդի հետ: Չիփսերը, չորահացերը, աղի ձուկը այն տհաճ են դարձնում: Օգտակար են՝

5. Նեղ ներքնազգեստ

Սթրինգները և նեղ վարտիքները վնասում են կանանց: Դրանք մաշկին թույլ չեն տալիս նորմալ շնչել և ջերմոցային էֆեկտ են ստեղծում, որը հրաշալի միջավայր է դառնում բակտերիաների բազմացման համար: Նույնը վերաբերում է նեղ տաբատներին, շորտերին և կորեկցիոն ներքնազգեստին:

6. Միջադիրը ժամանակին փոխել

Այդ օրերին ավելի հեշտ է վարակվել, քան սովորաբար: Տամպոնները, միջադիրները պետք է փոխել 2 ժամը մեկ և ամեն անգամ զուգարան գնալուց հետո: Մոռացեք խնայելու մասին: