Թուրքիան այս անգամ կոնֆլիկտների մեջ է Իրաքյան Քուրդիստանի հետ


19:20 , 4 ապրիլ, 2017

Թուրքիան, «հավատարիմ» մնալով իր արտաքին քաղաքական կուրսին, այն է ՝ զրո կոնֆլիկտներ հարևաննների հետ, այս անգամ կոնֆլիկտների մեջ է Իրաքյան Քուրդիստանի հետ: Բանն այն է, որ Իրաքյան Քուրդիստանն իր դրոշն է բարձրացրել Իրաքյան Քիրքուքում, որտեղ բնակվում են թուրքմեններ, քրդեր, արաբներ և ասորիներ: Նավթով հարուստ Քիրքուքի բոլոր պետական շենքերի վրա բարձրացվել է Իրաքյան Քուրդիստանի դրոշը, ինչը հարուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրութը:
«Ես գտնում եմ, որ սխալ որոշում է բարձրացնել երկրորդ դրոշ Իրաքի ազգային դրոշի կողքին Քիրքուքում: Իրաքյան Քուրդիստանը զբաղվում է անջատողականությամբ, ես կոչ եմ անում Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղարկել այդ զավթողական որոշումը, այլապես դա կազդի Անկարայի հետ հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանն այսօր՝ Սևծովյան Զոնգուլդակ քաղաքում հանրահավաքի ժամանակ:

Image may contain: 13 people, outdoor