Մերձմոսկվայում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են հայերի դիեր


13:06 , 4 ապրիլ, 2017

Aravot.am-ը գրում է.

Մերձմոսկվայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, հայտնաբերվել է երկու տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով:

Ինչպես հաղորդում է ««Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ տղամարդկանց սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել, դեմքերի, մարմինների վրա առկա են կապտուկներ, վնասվածքներ:

Քննիչների կարծիքով՝ խոսքը պատվիրված սպանության մասին է, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: