Զարուհի Փոստանջյանը ծրագրում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին


11:28 , 4 ապրիլ, 2017

Картинки по запросу զարուհի փոստանջյանՏեղեկություն է հայտնվել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնի Զարուհի Փոստանջյանի հիմնադիրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Զարուհի Փոստանջյանը մասնակցության ավելի լայն պլատֆորմ է ակնկալում և չի բացառվում, որ նրան աջակցեն խորհրդարանական ընտրություններին մասնակցած որոշ քաղաքական ուժեր:

Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ «ԵԼՔ» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում»։