Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. կան զոհեր և վիրավորներ (Photo, Video)


16:20 , 3 ապրիլ, 2017

TASS-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյի Сенная площадь կայարանում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մետրոյի կայարանը թանձր ծխով է պատված, կա 10 զոհ և 50 վիրավոր:

Նախնական տեղեկություններով՝  պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հաղորդվել է դեպքի մասին:


«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ: Այժմ փակ է մետրոյի յոթ կայարան:

Взрыв в метро Санкт-Петербурга 3.04.2017