«Իմ ամենա, կողքիս եղիր միշտ». Անի Երանյան (Photo)


06:44 , 3 ապրիլ, 2017

Դերասանուհի Անի Երանյանը իր Instagram-ում հրապարակել է մայրիկի լուսանկարը ու շնորհավորել նրան` ծննդյան օրվա կապակցությամբ.

«ՄԱՄ… Իմ Մամա! Շնորհավոր ծնունդդ, Անգինս, Իմ ամենա… ընկեր, Իմ ամենա… ուսուցիչ, Իմ ամենա… հասկացող, Իմ ամենա… ծնող, Իմ Ամեն… ամեն… ամեն… ինչ: Առողջ եղիր… Կողքիս եղիր միշտ, որ անսահման տվածդ ուժը երբեք չկորցնեմ, որ լինեմ մանուկ ու պաշտպանված, որ կարողանամ դեռ սխալներ գործել ու վազել մոտդ, որովհետև Դու ես իմ միակ, հավերժ հասկացողը… ՄԱՄ… Իմ Մամա… Շնորհակալ եմ քեզ իմ ամեն օրվա համար, շնորհակալ եմ քեզ, որ հենց դու ես իմ Մաման ու ես քո ՄԻԱԿ ԱՂՋԻԿԸ, որովհետև մեկ ա, ինչքան էլ ասեմ, սուտ եմ ասելու… ՉԷ, ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ԿԻՍԵԼ ՔԵԶ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ))) ԴՈՒ ՄԵՆԱԿ ԻՄ ՄԱՄԱՆ ԵՍ)… Ամեն օր փորձում եմ և փորձելու եմ քո տվածին ու քեզ արժանի լինել- ԿԱՌԱՅԻՆ արժանի Աղջիկ!»,- եզրափակել է դերասանուհին: