Քո աչքի առաջ պատմության ամենաթանկարժեք լուսանկարն է. գուշակեցի՞ր՝ ով է դրանում պատկերված (Photo)


05:34 , 3 ապրիլ, 2017

Ներկայացնում ենք Ռենդի Գիհարրոյին Կալիֆոռնիայից, ով մի անգամ մտավ սովորական բարեգործական խանութ և հարստացավ մոտ 5 մլն դոլարով:

Դա շնորհիվ մի լուսանկարի, որը կարող ես տեսնել ստորև:

Երբ Ռենդին հին փոշոտ լուսանկարներով արկղ գտավ, սկզբում դրանց նշանակություն չտվեց, բայց որոշեց, որ դրանք բավականաչափ հետաքրքիր են և արժե դրանց համար 2 դոլար վճարել:

Լուսանկարները երկար ժամանակ փոշոտվում էին, մինչև մի անգամ տղամարդը դրանց մեջ ինչ-որ շատ հետաքրքիր բան հայտնաբերեց:

   

Եվս մեկ անգամ նայիր այս լուսանկարը: Ոչ մի անսովոր բան չե՞ս նկատում դրանում:

Բանն այն է, որ այս լուսանկարում պատկերված է մի ժամանակ Նյու Մեքսիկոյում գործող հանցախմբի հայտնի անդամ Բիլլի Քիդը:

Նա հայտնի էր հանցավոր շրջանակներում, հատկապես Ամերիկայի արևմուտք վերաբնակիչների մեծ գաղթի գագաթնակետին:

Նրա հաշվին 8 սպանություն կա, բայց ասում են՝ այդ թիվը շատ ավելի մեծ է…

Բիլլի Քիդը սպանվել է 1881 թ., 21 տարեկանում: Լուսանկարում նա կրոկետ է խաղում իր ավազակախմբի անդամների շրջապատում:

Ջեֆ Աիելլոն, ով ներկայումս աշխատում է XIX դարի հանցավոր լեգենդի կյանքի մասին փաստագրական ֆիլմի վրա, հաստատեց, որ լուսանկարում իսկապես Քիդն է պատկերված:

Իսկ դա նշանակում է, որ Գիհարրոն ունի լուսանկար, որն արդեն 5 մլն դոլար են գնահատում: