363 ընտրատեղամասից ստացված քվեարկության նախնական արդյունքները


02:24 , 3 ապրիլ, 2017

ԿԸՀ-ն շարունակում է ամփոփել ընտրության արդյունքները. առցանց բաժնում այս պահին ամփոփված են 363 տեղամասերի տվյալներ:

Ըստ այդմ՝ առաջին տեղում շարունակում է գտնվել ՀՀԿ-ն՝ 53.20 տոկոս ձայնով, երկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը՝ 26.56 տոկոսով, երրորդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցությունն է՝ 8.04 տոկոսով, չորրորդում՝ «Ելք»-ը՝ 3.92 տոկոսով:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է 2009 ընտրատեղամաս: