Մեր հասարակությունն իր գերակշիռ մասով չի հասունացել ժողովրդավարական զարգացած պետությունում ապրելու համար


22:43 , 2 ապրիլ, 2017
Image result for ընտրություններԸստ Էքզիթ փոլի տվյալների՝ ժողովրդի չծախվող և չուղղորդվող մասը նախընտրել է այն ուժին, որն ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի բովանդակային բան չի ասել, ուղղակի փողոցներում գոռգոռացել է կարգախոսը և զբաղվել պոպուլիզմով, երևի համարել են` դա հերիք է հասարակությանը։
Փաստորեն՝ մի կողմից ընտրել են փողով, մյուս կողմից` պոպուլիզմ և անիմաստություն։
Սա նշանակում է՝ ուղղակի մեր հասարակությունն իր գերակշիռ մասով չի հասունացել ժողովրդավարական զարգացած պետությունում ապրելու համար և ևս 5 տարի կտառապի հետամնացության ու պաթոսի գրկում, և նշանակում է՝ պետք է այսօրվանից աշխատել, որ գոնե 5 տարի հետո այդ շանսը ունենանք…