«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հրաժարվել է Ոստիկանությանը ընտրախախտումների մասին ահազանգերի փաստեր տրամադրել


13:42 , 2 ապրիլ, 2017

Похожее изображение02.04.2017թ.

citizenobserver.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ժամը 13:00-ի դրությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրել է ոստիկանության ծառայողների կողմից կատարված խախտումների 3 դեպք:
Ոստիկանության Իրավաբանական վարչությունը կայքի պատասխանատուից փորձել է տեղեկություններ ստանալ խախտում կատարած ոստիկանության ծառայողների, խախտման բնույթի և այն ընտրատեղամասերի մասին, որտեղ արձանագրվել են խախտումները:
Հայտնել են, որ ներկա պահին նշված տեղեկությունները չեն կարող տրամադրվել, և հայտնի չէ, թե կոնկրետ երբ հնարավոր կլինի դրանք առանձնացնել: Երևի էլ կարևոր չէ...