Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը


12:03 , 2 ապրիլ, 2017

Ապրիլի 2-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Քվեարկությունից հետո այս առիթով Նորին սրբությունը նշել է. «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում եւ ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաեւ հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ ազգս հայոց»: