Փողոցում սնվե՞լ, թե՞ ոչ, ո՞րն է ճիշտ. լինել չափազանց քաղաքավարի՞, թե՞ քայլելով բավարարել ստամոքսի պահանջները


16:05 , 20 մարտ, 2013

Շատ ծնողներ դեռևս փոքր տարիքից երեխաների մեջ սերմանում են մի մոտեցում, որով դրսում ուտելը համարվում է տգեղ երևույթ: Սակայն ժամանակները փոխվել են, և երիտասարդներին այսօր հնարավոր չէ ստիպել դրսում չսնվել: Կյանքի նոր ռիթմը քաղաքավարության կանոններ է թելադրում, և այսօր «Ազատ գոտում» կպարզենք` որն է ճիշտ՝ լինել չափազանց քաղաքավարի՞, թե՞ քայլելով բավարարել ստամոքսի պահանջները: