Երկու տեղամասերում տեխնիկական սարքերի խափանում է արձանագրվել. Տիգրան Մուկուչյան


09:14 , 2 ապրիլ, 2017

Operativ.am-ը գրում է.

Այսօր ժամը 08.00-ին մեկնարկել են ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Քվեարկությունն իրականացվում է հանրապետության 2009 ընտրական տեղամասերում:

Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ Լոռու մարզում երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է արձանագրվել, ինչի հետևանքով ընտրություններն սկսվել են համարակալված կտրոններով: Տրամադրված է 4 հազար տեխնիկական սարքավորում:

«Ժամը 8.00-ի դրությամբ բացվել են տեղամասային կենտրոնները, սկսվել է նաև սարքերի գործարկումը: Ունենք նաև այդ սարքերի մասնագետի փոփոխման մեկ դեպք՝ առողջական խնդիրների պատճառով: Երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն սկսվել են համարակալված կտրոններով: Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- նշել է Մուկուչյանը: