Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են


08:20 , 2 ապրիլ, 2017
Картинки по запросу ընտրություններԱյսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ Առավոտյան ժամը 8-ին բացվել են հանրապետության բոլոր 2009 ընտրական տեղամասերը, և տրվել է քվեարկության մեկնարկը։

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն: «ԵԼՔ» դաշինքը՝  «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ յեղափոխական դաշնակցությունը՝  «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով: