Կարճահասակ աղջիկները հաճախ բարդույթավորվում են իրենց հասակի պատճառով և փորձում ավելի բարձրահասակ երևալ: Հավանաբար դուք արդեն ունեք բարձրակրունկների մի բազմություն, սակայն ավելի բարձրահասակ երևալու համար հագուստը նույնպես շատ կարևոր է:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում:
Այո՛, ավելի բարձրահասակ երևալու հարցում բարձրակրունկներն անփոխարինելի են: Սակայն հարկավոր է ընտրել այնպիսի մոդելներ, որոնք կլինեն հարմարավետ:
Ավելի բարձրահասակ երևալու համար համադրեք ձեր բարձրակրունկները լայն տաբատի հետ, որը բավականին երկար է և ծածկում է ձեր կոշիկները: Այս հնարքի շնորհիվ դուք ավելի բարձրահասակ կերևաք:
Իդեալական ջինսե տաբատն ասես պարգև լինի: Իսկ այ ծնկից լայնացող երկար տաբատը կերկարացնի ձեր ոտքերը՝ ի տարբերություն skinny մոդելի:
Վերարկուների հետ խնդիրն այն է, որ դրանք հիմնականում հասնում են ձեր ծնկներին, և հասակի պատճառով պարզապես անհնար է դառնում դրանք կրել տափակ կոշիկների հետ: Այդ իսկ պատճառով հարկավեր է գտնել իդեալական երկարություն, որը լինի ձեր ազդրերի մակարդակից փոքր-ինչ երկար:
Նմանատիպ բացվածքով բլուզները երկարացնում են պարանոցը և ուշադրություն գրավում ձեր մարմնի վերևի հատվածի վրա:
Այո՛, ձեր հասակի առավելությունն այն է, որ դուք հանգիստ կարող եք կրել կարճ կիսաշրջազգեստներ: Սակայն պարզվում է, որ դուք կարող եք կրել նաև ավելի երկար մոդելներ: Լավագույն երկարությունը ձեզ համար մինչև սրունքի մեջտեղը հասնող փեշն է: