Facebook-ը փորձարկում է բարեգործության համար միջոցներ հավաքելու գործառույթ


22:00 , 1 ապրիլ, 2017

Facebook սոցցանցը փորձարկում է Personal Fundraisers գործառույթը, որը թույլ է տալիս չափահաս օգտատերերին գումար հավաքել բարեգործության համար։ Այս մասին հայտնում է igate.com.ua-ն՝ հղում անելով ընկերությանը։

Ապրիլին նորարարությունը բետա-թեստավորում կանցնի ԱՄՆ-ում։ Ի սկզբանե ընկերությունը սահմանել է հիմնական ֆինանսական կարիքների 6 կատեգորիա, որոնց համար օգտատերերը կարող են միջոցներ հավաքել։

Картинки по запросу

Այդ կատեգորիաների մեջ են մտնում կրթությունը, բժշկական և անասնաբուժական օգնությունը, օգնությունը արտակարգ իրավիճակներում, անձնական արտակարգ իրավիճակները (հրդեհ, վթար), ինչպես նաև հուղարկավորությունը։ Գումար հավաքել կարելի է 1 օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ այդ կատեգորիաները կընդլայնվեն։