Ֆելիքս Խաչատրյանն ու «Դժվար ապրուստի» Նոյը եթերում վիրավորել են գյումրեցիներին (Video)


14:27 , 20 մարտ, 2013

Ես չգիտեմ, թե ի՞նչ են ի նկատի ունեցել Ֆելիքս Խաչատրյանն ու «Դժվար ապրուստի» Նոյի դերակատարը, ովքեր առավոտյան հաղորդման ժամանակ հայտարարել են, որ հավաքված ուտելիքի թափոնները ուղարկելու են Լենինական, բայց ամեն դեպքում շատ անհաջող ու ոչ տեղին բան էր Ֆելիքսի և այդ դերասանի կողմից, որը դեռ նրանց քթից կգա, եթե նրանք նորողություն չխնդրեն։
Ամեն դեպքում, դիտեք հաղորդման 56:06-րդ րոպեից։
Աղցան պատրաստող դերասանի կողքին հայտնվում է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը և դերասանի զարմացած հայացքին ի պատասխան ասում է.
-Ես մի փոքրիկ բան ասեմ՝ գնամ. բոլոր այդ հանածոները առանձին տեղ հավաքի՝ Լեննական եմ ուղարկելու:

Իսկ դերասան Դավիթ Սեխպեյանը լրացնում է.

-Հեսա՛, Լեննականի համար ես շատ մեծ քանակությամբ պատրաստություն եմ տեսել, - և մեկ աման թափոն է ցույց տալիս...