Պարագվայում ցուցարարներն այրել են կոնգրեսի շենքը


07:10 , 1 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Պարագվայում ցուցարարներն այրել են կոնգրեսի շենքն այն բանից հետո, երբ սենատը լրացում է ընդունել, որով երկրի նախագահ Օրասիո Կարտեսին թույլատրվում է առաջադրվել ևս մեկ անգամ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Ցուցարարները լրացման ընդունումը «պետական հեղաշրջում» են անվանել, ինչից հետո ներխուժել են շենք և այրել տարբեր առարկաներ:

Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ ցուցարարներին ցրելու համար: