Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է


06:53 , 1 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Ամեն տարի ապրիլի 1-ին ամբողջ մոլորակը նշում է Թռչունների միջազգային օրը: Տոնի սկզբնաղբյուրները տանում են դեպի ԱՄՆ, 1894թ.։ Տոնը, որը արդիական  դարձավ լրատվամիջոցների շնորհիվ, ժամանակի ընթացքում սկսեցին զանգվածաբար տոնել բոլոր նահանգներում, իսկ հետո նաև Եվրոպայում։Այս մասին գրում է Calend.ru-ն:

Այդ օրվա ընտրությունը պատահական չէ։ Հենց տարվա այս  ժամանակ են տաք երկրներից վերադառնում չվող թռչունները։ Մեծահասակները ու երեխաները այդ օրը բարեկարգում են թռչունների բնակարանները, նրանց համար կերակրամաններ ու բներ պատրաստում: