«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Brexit-ի մասին


02:40 , 1 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի  գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մեկնաբանությունն է տվել Եվրամիությունից  Բրիտանիայի դուրս գալու մասին: Այս մասին գրում է Goal.com-ը:

«Կարծում եմ, որ անգլիացիները դեռ լավ չեն հասկանում, թե ինչպես է ընթանալու Brexit-ը: Առաջիկա տարիներին կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Սակայն եթե Մեծ Բրիտանիային պետք չեն արտասահմանցիները, կհեռանանք: Եթե նրանց այլևս պետք չեն ավելի մարդիկ, ապա կհեռանանք: Այդպես էլ կլինի:Հիանում եմ , որ այստեղ մարդիկ կարող են քվեարկել և հարցեր լուծել: Հենց սա է ժողովրդավարությունը»,- նշել է մարզիչը: