ԹԵՍՏ. Շատ կարճ հոգեբանական թեստ, որը կբացահայտի, թե ինչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը


23:15 , 31 մարտ, 2017

Այս թեստում չափազանց կարևոր է հիշել առաջինը, ինչ գալիս է ձեր մտքին: Մտքում պահեք այդ պատկերը և փորձեք հիշել դետալները: Գուցե կարիք լինի գրառումներ անելու:

BlogNews-ը զգուշացնում է, որ հարկավոր չէ միարժեքորեն ընդունել թեստի արդյունքները, սակայն, այնուամենայնիվ, որոշակի ճշմարտություն այս ամենի մեջ կա:

Պատկերացրեք մեծ և անծայրածիր անապատ: Այդ անապատում կա մի խորանարդ:

1. Նկարագրեք այդ խորանարդը: Որքա՞ն մեծ է այն: Որտե՞ղ է այն գտնվում, թաղվա՞ծ է ավազի մեջ, թե՞ պարզապես գետնի վրա է: Գուցե օդո՞ւմ է կախված: Այն շարժվո՞ւմ է: Այն ամբողջական է, թե՞ ներսից դատարկ: Այստեղ չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ: Պարզապես հարկավոր է ուշադիր լինել դետալների հանդեպ:

2. Այսպիսով՝ դուք անապատում եք, որտեղ կա խորանարդ, և նկատում եք մի աստիճան: Պատկերացրեք այդ աստիճանը: Ինչի՞ց է այն պատրաստված: Որքա՞ն է երկարությունը, քանի՞ աստիճան ունի: Հի՞ն է, թե՞ նոր: Խորանարդի հանդեպ ի՞նչ դիրքում է: Այն խորանարդից վե՞ր է, թե՞ ներքև:

3. Իսկ հիմա պատկերացրեք, որ անապատում ձի կա: Նկարագրեք այն: Ամենակարևորը՝ ձեզնից ի՞նչ հեռավորության վրա է ձին, ի՞նչ է անում: Ո՞ր ուղղությամբ է այն շարժվում: Ի՞նչ տեսք ունի:

4. Փորձեք անապատում ծաղիկներ պատկերացնել: Քանի՞ հատ պատկերացրիք: Որտե՞ղ են աճում: Ի՞նչ տեսք ունեն: Ձիու, խորանարդի, աստիճանի և ավազի հանդեպ ի՞նչ դիրք ունեն:

5. Սկսվեց ամպրոպ: Պատկերացրեք այն ամենայն մանրամասնությամբ: Քամին ուժգի՞ն է: Ամպրոպն ինչ-որ կերպ ազդո՞ւմ է խորանարդի, ծաղիկների, աստիճանի և ձիու վրա:

Թեստը մեկնաբանվում է հետևյալ կերպ.

Խորանարդը ձեր էգոն է

Խորանարդի չափսերը ձեր սեփական «ես»-ն է:

Աստիճանը ձեր ընկերներն են

Աստիճանը շատ բան կարող է պատմել ձեր ընկերների, հարազատների և ձեր նրանց հանդեպ վերաբերմունքի մասին:

Ձին ձեր զուգընկերն է

Ձիու տեսքը շատ բան է հայտնում այն մասին, թե ինպիսին եք դուք ուզում տեսնել ձեր կողակցին:

Ծաղիկները ձեր երեխաներն են

Ծաղիկների քանակությունը նախանշում է, թե քանի երեխա կցանկանայիք ունենալ՝ շատ թե քիչ: Թեստի որոշ մեկնաբանություններում ծաղիկներն արտահայտում են ձեր ստեղծագործական պլանները:

Ամպրոպը ձեր վախերն են

Ամպրոպը ձեր վախերն ու անհանգստություններն են: