Երիտասարդ ընտանիքների խնդիրները՝ գործադիրի օրակարգում


17:30 , 31 մարտ, 2017

Պետության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդների հիմնախնդիրներին:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում քննարկվել էր բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու խնդիրը:

Համապատասխան գերատեսչության կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և վերհանվել խնդիրներ մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ:
Ուսումնասիրման թիրախում է նաև մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու ժամակացույցը, ինչպես նաև այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն ուղղված հնարավոր սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը: