Մինսկ-Երևան-Մինսկ չվերթների «restart»


17:15 , 31 մարտ, 2017

Картинки по запросу չվերթներԲելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսելու է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Այդ նպատակով ավիաընկերությունը ստացել է համապատասխան թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Նշենք, որ ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: «Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին: