«Մաքսային տարանցումը» ժամանակ կխնայի


10:23 , 31 մարտ, 2017

Похожее изображение«Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում գործարկվել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը, որը գալիս է փոխարինելու փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին: Ներմուծողներն այսուհետև մեկ մաքսային մարմնից մինչև մյուսը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները «Մաքսային տարանցում» ընթացակարգով հսկողության ներքո կտեղափոխեն՝ մաքսային տարանցման հայտարարագիր լրացնելով:

Նոր կարգի ներդրման արդյունքում զգալիորեն կկրճատվի սահմանահատման ժամանակը, քանի որ տարանցման հայտարարագիրը ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով կարող է ուղարկվել նախօրոք։

Կարևոր է նաև, որ համակարգը ստուգում է ներկայացված տեղեկատվությունը` նվազագույնի հասցնելով սահմանային անցումային կետում տեղեկատվության լրամշակման և ճշգրտման անհրաժեշտությունը, որը հաճախ իրականացվում էր փոխադրման ամփոփագիր ձևավորելիս: