Ավելի հեշտ է հեռախոսազրույց ունենալ Արգենտինայի նախագահի, քան Մեսիի հետ.Մարադոնա


04:20 , 31 մարտ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ, ՖԻՖԱ-ի աշխատակից Դիեգո Մարադոնան դժգոհել է, որ չի կարողանում հեռախոսազրույց ունենալ Արգենտինայի հավաքականի չորս պաշտոնական խաղով որակազրկված Լիոնել Մեսիի հետ: Այս մասին գրում է Ren.tv-ն:

«Ավելի հեշտ է հեռախոսազրույց ունենալ Արգենտինայի նախագահի, քան Մեսիի հետ: Լեոյին զանգելը մի ամբողջ պատմություն է»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Radio Rivadavia-ն:

Ավելի վաղ Մարադոնան հայտարարել էր, որ կխոսի ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Մեսիի որակազրկումը կրճատելու թեմայով:

Հիշեցնենք, որ Մեսին որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական խաղում եզրային մրցավարին հայհոյելու համար: