Ճարպը կուտակվում է ուտելուց արդեն 3 ժամ անց. թույլ մի տուր, որ այն քեզ գիրուկի վերածի


06:51 , 31 մարտ, 2017

Օրգանիզմը չի կարողանում յուրացնել ճարպը և աստիճանաբար գիրություն է առաջանում: Առաջին հերթին ճարպը կուտակվում է ազդրերում, որովայնում և հետույքում: Ռիսկի խմբում են արագ ածխաջրերի սիրահարները:

Ինչ մթերքներից է պետք հրաժարվել ճարպային կուտակումներից ազատվելու համար, կներկայացնենք ստորև։

Ինչպես վերացնել հետույքի ճարպը

1. Բուսական յուղ

Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այս մթերքի օգտագործումը: Յուղը կարելի է ավելացնել աղցաններին, բայց միայն 1 թ/գ: Նիհարել ցանկացողները չպետք է բուսական յուղով ուտեստներ օգտագործեն:

2. Կարագ, մարգարին և մայոնեզ

Այս մթերքների յուղայնությունը մոտ 75% է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս մթերքները բացառել ամենօրյա սննդակարգից և բանջարեղենային ացաններին 15%-անոց թթվասեր ավելացնել:

3. Պինդ և հալող պանիրներ

Եթե մթերքի յուղայնությունը գերազանցում է 50%-ը, պետք է այն կաթնաշոռով փոխարինել:

4. Կոնֆետներ, զեֆիր և տորթեր

Այս մթերքները 50%-ով ճարպից են բաղկացած, ուստի քաղցր ցանկանալու դեպքում լավագույն փոխարինիչը կլինեն պաստեղը, չրերը և բնական մարմելադը:

5. Խոզի և տավարի միս

Այս միսը պարունակում է մինչև 30% ճարպ: Ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ ձուկ և սպիտակ միս ուտեն: