«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը կործանարար է. Դավիթ Բաբայան


22:12 , 30 մարտ, 2017
Artsakhpress-ը գրում է.
 «Արցախի հանրապետությունը և ՀՀ նույնպես կողմ է Կասպրշիկի խմբի ընդլայնմանը, սակայն Ադրբեջանը փորձում է հակափաստարկներ բերել, և խոչընդոտել բանակցային գործընթացը:
  Պետք է աշխատանք տանել Ադրբեջանի հետ: Քանի որ Ադրբեջանը ինքն է հրադադարի ռեժիմը խախտում, ինքն է հանդիսանում հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների հեղինակը, հետևաբար շահագրգիռ չէ այստեղ առաջընթաց ապահովելու համար»,- «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
 Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի՝ վերջին շրջանում արտահայտած կարծիքներին՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Շատերը խոսում են ստատուս քվոյի մասին, որ պետք է փոխվի։ Մենք էլ ենք գտնում, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց ստատուս քվոն միայն սահմանները չեն: Սահմանները դա հետևանք է ադրբեջանական ագրեսիայի հայ ժողովրդի եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանություն իրականցնելու փորձերի: Հետևաբար, որպեսզի ստատուս քվոն փոխվի, պետք է  նախ փոխվի Ադրբեջանի մոտեցումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: