Հայկական կոնյակը՝ Լուկաշենկոյի գինիների թանկարժեք հավաքածուում


21:30 , 30 մարտ, 2017

 Ակտիվիստ Անդրեյ Ստրիժակին հաջողվել է Քիշնյովում լինել Beciurile de la Cricova գինեպահոցում, որտեղ պահպանվում է Լուկաշենկոյի թանկարժեք հավաքածուն:
 «Զարմանում ես, թե Բելառուսի նախագահի համեստ աշխատավարձով ինչպես կարելի է ձեռք բերել հազվագյուտ գինիների նման թանկարժեք հավաքածու»,- ընդգծված սարկազմով իր կայքէջում գրում է ակտիվիստը:

Սակայն դա Լուկաշենկոյի՝ ալկոհոլային խմիչքների միակ պահոցը չէ: Երևանի «Նոյ» կոնյակի գործարանի նկուղում պահվում է կոնյակի տակառ, որը պետք է բացվի Լուկաշենկոյի որդու հարսանիքին: Այդ շքեղ նվերը կրտսեր Լուկաշենկոն ստացել է 2010թ. հոր հետ Հայաստան այցելության ժամանակ:

Բացի դրանից Երևանի կոնյակի գործարանում պահվում է Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրված 400 լ տարողությամբ տակառ: