Մենեջմենթի որակի բարձրացումը՝ գործադիրի օրակարգում


17:28 , 30 մարտ, 2017

Похожее изображениеՑանկացած կառավարման գործընթացում կարևոր է մենեջմենթի կատարելագործումը: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում բարձրաձայնվեց կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման խնդրի վերաբերյալ:

Մարզերում կատարված այցելությունների շրջանակներում իրականացված քննարկումները, բնակիչների կողմից ստացված դիմում-բողոքները՝ սնանկության գործերով կառավարիչների ոչ օպերատիվ աշխատանքի և պարտատերերի աշխատավարձի վճարման ուշացումների վերաբերյալ այն դարձրել են օրակարագային:

Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է արդարադատության նախարարությանը 3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն, ինչպես նաև մշակել քայլեր նախքան սնանկությունը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար: