«Առավոտ». «Գյուլլելու» ցանկությունը պետություն չունեցող ազգի մտածողություն Է


10:05 , 30 մարտ, 2017
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Գյուլլելու» մասին։ Սա պետություն չունեցող ազգի մտածողություն Է։ Իհարկե, զարգացած պետություններում նույնպես հանդիպում են նման մեթոդների կողմնակիցներ։ Տարբերությունն այն Է, որ այնտեղ հասարակության մեծ մասը չի բացականչում «վախ, ցավդ տանեմ, դու ազգի հերոս ես»։ Մեծամասնությանը դրան դեմ Է: Դրանով նաև ավարտվում Է «ուժեղ տղերքի»  պաշտամունքը։
 
Ցանկացած լարված իրավիճակում, օրինակ՝ ընտրությունների ժամանակ, «գյուլլելու» կողմնակիցներն ակտիվանում են։ Քարոզչության մեջ պաշտոնապես դա չի ասվում, բայց որպես արյունահեղության սպառնալիք, այնուամենայնիվ, հնչում Է։ Ի դեպ, ՕՐՕ-ի կողմնակիցները պետք Է կողմնորոշվեն՝ կա՛մ պնդել, որ իրենց դաշինքի «կոորդինատորի» դեմ գործ են սարքում, կա՛մ Էլ հայտարարել, որ նա իսկապես ցանկանում Էր զենք կիրառել՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, և ողջունել դա՝ «լավ Էր անում, աչքն Էլ հանում Էր, դրանց սաղին գյուլլել Է պետք, նա ևս մի Սասնա ծուռ Է»։

Բնական եմ համարում, որ քաղաքական գործիչները ցանկանում են դուր գալ «ժողովրդական զանգվածներին»։ Բայց պետք Է գտնվեն մարդիկ, մտավորականներ, որոնց պատգամավորական մանդատ կամ պաշտոն պետք չէ, և որոնք պատրաստ են գնալ հոսանքի դեմ»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։