Մագնեզիումի արտադրության «ստարտափը»


10:29 , 30 մարտ, 2017

Картинки по запросу մագնեզիումՀայաստանը մետալուրգիայի և հանքարդյունաբերության զարգացման համար մեծ պոտենցիալ ունի: Առկա հնարավորություններն օգտագործելու նպատակով գործի են դրվում նոր նախագծեր, որոնցից մեկն էլ մագնեզիումի արտադրության ծրագիրն է: 6 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել գործարան, որը նախնական փուլում կարտադրի տարեկան մինչև 300 տոննա մագնեզիում: Հետագայում արտադրության ծավալները կարող են հասնել մինչև 1000 տոննայի:

Մագնեզիումի ստացման նորագույն տեխնոլոգիան թույլ կտա Հայաստանին ամուր դիրքեր նվաճել միջազգային շուկայում: Նշենք, որ զգալի քանակներով մագնեզիում է օգտագործվում նաև այլ մետաղների արտադրության համար։ Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բացի այդ՝ բժշկության մեջ որպես դեղամիջոց օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։