Իվանկա Թրամփը չվճարվող պաշտոնի է անցնում հոր վարչակազմում


23:16 , 30 մարտ, 2017

Image result for ivanka trumpԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, կդառնա ԱՄՆ վարչակազմի աշխատող։ Նա նախագահի խորհրդականի պաշտոն է ստացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այդ պաշտոնի համար աշխատավարձ նախատեսված չէ։ Իվանկան հայտարարել է, որ չնայած աշխատանքի ոչ պաշտոնական բնույթին, ինքը կպահպանի այն նույն կանոնները, որոնց ենթարկվում են շարքային պետծառայողները։

Այն մասին, որ Իվանկան կդառնա հոր խորհրդականը, հայտնի էր դարձել դեռևս մարտի 20-ին։

Նրա համար կաբինետ կհատկացվի Սպիտակ տան ձախ թևում։ Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ներկայում հանդիսանում է պետության ղեկավարի ավագ խորհրդականը։